Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են 36-ամյա Վահագն Գրիգորյանի վարած Mercedes Bens մակնիշի 70 DD 101 համարանիշի և 31-ամյա Հարություն Մանգասարյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ՍD 178 համարանիշի ավտոմեքենաները:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 1-ին փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տիկին Արմենուհին 1990-ից ապրում է այդ շենքում, իսկ իրենց փոքրիկ բնակարանում բնակվում են ընտանիքի 11 անդամներ: Ունի չորս թոռնիկ, որոնք խաղալու ոչ մի տեղ չունեն: «Ամբողջ օրը երեխաներին գրկած ենք ման գալիս, ո՛չ խաղալու տեղ ունեն, ո՛չ հարմարություն կա: Կալանավորի նման են այս երեխաները, մենք էլ՝ հետները»:
Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` խնդրելով դատարանի միջամտությունը Կարեն Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու հարցում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Էդգար Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 14-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերված կախված տղամարդու մահվան փաստով:
«Ահա այն ստահակի դեմքը ով դեռ շարունակում է աշխատել որպես «բժիշկ» ողնաշարաբան… Լավ հիշեք այս դեմքը… Նա աշխատում է Վլադիմիր Ավագյանի բժշկական կենտրոնում… Ով չի հավատում որ նրա վրա քրեական գործ է հարուցված եղել, թող գրի ինձ և ես ցույց կտամ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները չորս անգամ կարճել են… Ցույց կտամ 5 դատաբժշկական փորձագետների իրարամերժ եզրակացությունները… դատական ձայնագրությունները, թե Յուրի Աբրահամյանը ոնց չէր կարողանում ինձ հետ դատարանում բժշկություն թեմաներով հիմնավորել իր արած կամ չարած գործողությունները, ոնց էր լեզուն կապ ընկել… Ահա այն ֆաշիստը որը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց, ոչ մայրիկիցս ոչ ինձանից, և ոչ էլ մեր ընտանիքից…»:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց հանրապետության տարբեր շրջաններում: Մենք շնորհակալ ենք Հունաստանի կառավարությանը` ճգնաժամային պայմաններում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար»:
Դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մինասյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում սեպտեմբերի 14-ին ինքնասպանություն է գործել 57-ամյա տղամարդը։
«Ի՞նչն է բացահայտված… տասը սպանություններից որևէ մեկը բացահայտվա՞ծ է: Տարիուկես Նիկոյանը քթներիցս բռնած ֆռռացրեց, հանձնաժողով էր, ինչ էր, լուրջ կարևոր դեմքերով կանչում մեզ նայում էին, հանդիպում էինք ԵՄ ներկայացուցիչներին, բայց վեց տարի է՝ ո՞վ և ի՞նչ է արել…»:
դատախազ Ա. Շիրոյանն աշխատանքային ժամին հրաժարվել է պատասխանել ՀՀ քաղաքացու կյանքի և մահվան խնդրին վերաբերվող հարցով հեռախոսազանգին: Միթե այսպիսի աշխատանք կատարող դատախազներին է վստահվում ՀՀ քաղաքացիների արդարադատությունն ու անվտանգությունը: Դատախազության նամակների բաժնում այնպիսի «օրինապահ» մասնագետներ են աշխատում, որ նույնիսկ դիմումը ստանալու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար գրավոր հարցում են պահանջում:
Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը դիմել է դատարան` լրատվամիջոցին ու լրագրողին մեղադրելով իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու և զրպարտելու մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը՝ իր «People of the sun» (Արևի մարդիկ) երգով:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում՝ «Սև քար» ռեստորանի մոտակայքում, ծառը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա-Արփա գետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան գյուղեր եւ հանդիպում ունեցել համայնքների ներկայացուցիչների հետ:
Սեպտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` «Ինեկո» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Երևանում սեպտեմբերի 14-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Խնդիրը կապված է քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխված Մինասի որմնանկարներից մեկի ֆինանսական հարցերի հետ:
Սույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը:
Ինժեներական ծառայության կողմից որոշում է կայացվել ականը վնասազերծել առավոտյան. ոստիկանության աշխատակիցները սահմանել են հերթապահություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար հոսանքազրկումներ կլինեն:
Արդեն երկրորդ տարին է Միասնության տոնի շրջանակներում կազմակերպվում է «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են ինչպես Հայաստանից և Արցախիվ, այնպես էլ սփյուռքից։
Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվողը պտուղների գործով մեղադրանքներ են առաջադրվել «Առողջապահության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը:
Բախման հետևանքով Уаз-ը, որը պատկանում է «Հայինկասացիա»-ին, կողաշրջվել է: Վթարի հետևանքով «Ինկասացիա»-ի ավտոմեքենայի վարորդ Ա. Հովհաննիսյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Մենք եկել ենք այստեղ, որպեսզի պաշտպանենք մեր ընկերոջը եւ արտահայտենք մեր բողոքը, ասենք, որ դեմ ենք ամեն տեսակի անարդարություններին, դեմ ենք, որ Շահեն Հարությունյանը ազատազրկվի 5 տարով:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ասում է, թե աշնանը խոստացված թեժությունը պայմանավորված կլինի ժողովրդի արձագանքից և նրա ցանկություններից։
«Մենք տանը չենք եղել, աղջիկս առավոտյան երեխային տարել է դպրոց, եկել, հասել է տան մոտ` հրդեհն է տեսել ու վատացել, իրեն չի կարողացել տիրապետի ու հրշեջ ծառայությանը զանգի, զանգել է ոստիկանություն, այն էլ` Երեւան է ընկել, հետո նոր հրշեջ ծառայությանն են զանգել»: