Արամ Հարությունյանը թաքնվել է այլ երկրում. «Ժողովուրդ»
Ըստ «ժոդովուրդ» թերթի տեղեկությունների՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Նրա բացակայությունն, ըստ թերթի՝ ուղղակի կապված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանի ձերբակալության հետ։ Բանն այն է, որ բնապահպանության նախկին նախարարը Լաբլաջյանի ձերբակալվելուց հետո վախը սրտում 72 ժամ սպասել է, որպեսզի տեսնի՝ նրան կկալանավորե՞ն, թե՞ոչ։ Ու երբ տեսել է, որ ամեն ինչ լուրջ է և իր վարորդի եղբայրը երկամսյա նախնական կալանքի դատապարտվեց, անմիջապես մեկնել է երկրից՝ մինչև հասցնի իր հարցերը կարգավորել։
Թերթի փոխանցմամբ՝ նախարարության «ռեկետ գրուպա»-ի ղեկավար Լաբլաջյաևը համարվում էր Արամ Հարությունյանի հավատարիմ աշխատակիցը, ում ձերբակալությունից հետո նա իր մտերիմ շրջապատում ասել է, թե «պետք է այնպես անենք, որ «Լաբլաջյանը հույսը չկորցնի, որ օգնելու ենք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: