Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

Սեպտեմբերի 12-ին-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչից վարորդ Ռ. Ս.-ը (ծնվ. 2000թ.) և ուղևոր Ր. Ս.-ը (ծնվ. 2000թ.) տեղում մահացել են, իսկ Ռ. Ս.-ը (ծնվ. 1974թ.) և Ա. Պ.-ը (ծնվ. 1974թ.) տեղափոխվել են ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս