«Պետք է անել ամեն ինչ՝ դատապարտյալների խնդիրների լուծման, ՔԿ-ներում առկա պայմանների բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ առումով, մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը: Այս բարեփոխումը լինելու է մեր հետևողական ուշադրության կենտրոնում: Ակնկալում եմ, որ 2015 թվականը կլինի ձեռքբերումների տարի»,-ասել է վարչապետը:
Մարտի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են ՎԱԶ 2107 և ԲՄՎ մակնիշների ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արա Կարապետյանը` ծնված 1987թ.-ին և ուղևոր Պարույր Աթոյանը, ծնված 1993թ.-ին տեղում մահացել են:
Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը:
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Վարդան Պետրոսյանի գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թարգմանված ստացել է մարտի 2-ին, հետևաբար՝ դատարանի վճռի դեմ բողոք ներկայացնելու ժամկետը դեռևս չի սպառվել։ Բացի դա՝ պաշտպանը վերաքննիչ բողոքները թարգմանված չի ստացել, այսինքն՝ զրկվել է նաև դրանց վերաբերյալ տեսակետ հայտնելու իրավունքից։
«Հիմա մի քանի վարկած ենք առաջ քաշում: Հնարավոր է ինչ-որ գողեր են կամ ադրբեջանցիներ: Թեպետ ես ադրբեջանցիների տարբերակը բացառում եմ, քանի որ մեր գյուղ մտնել հնարավոր չէ: Մեր տղաները շատ լավ հսկում են սահմանը: Ճիշտ է` կրակոցներ արձակվում են գյուղի ուղղությամբ, բայց սահմանն ամուր է: Հիմա իրավապահներն էլ են փորձում պարզել սրանց իսկությունը»:
Քիչ առաջ ինքնակամ Շիրակի մարզային ոստիկանություն է ներկայացել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Ռուդիկ Խաչատրյանը:
Կառավարությունը որոշում է կայացնելու 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել տարիներ շարունակ «ՍՕՍ» մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի 2-րդ երիտասարդական տան ղեկավար աշխատած Արթուր Հարությունյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ:
Մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը մահացած վիճակում:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ սկսվեց Վարդան Պետրոսյանի գործի քննությունը։ Նախագահող դատավորը հայտարարեց, որ վերաքննիչ դատարանը գործը քննում է վճռաբեկության կարգով։
Տասից յուրաքանչյուրը իրա պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցներ: Ավելորդ չեմ համարում ասել, եթե ով չգիտի,ես առաջին կարգի հաշմանդամ եմ,երկու ձեռքերս անդամահատված են, ինձ ծեծելու համար մի հոգին էլ բավականա է, համոզված եղեք, բայց դա էն դեպքում եթե ես մեղավոր եմ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Մարտի 24-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «տրավմատիկ շոկ 1, 2, կրծքավանդակի աջ կեսի և որովայնի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն, իսկ ժամը 15.00-ին հաղորդում էր ստացվել, որ աջ ոտնաթաթի բութ մատի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն:
Չարբախում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Վարդան Կարապետյանի առողջական վիճակը կայուն է:
Ապրիլի 1-ին, ժամը 08.16-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարգում եմ նաև քո տեսակետը՝ ռեժիմի հեռացման գործընթացը ապրիլի 24-ի փոխարեն մեկ այլ օր սկսելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել քեզ, որ ապրիլի 24-ին ռեժիմի հեռացման գործընթացն սկսելու որոշումն իմ անձնական կամքի և միանձնյա հաշվարկների արդյունք չէ:
Մերձավորներին նա հայտարարել է, թե այլևս երբեք չի աշխատի պետական համակարգում, ափսոս չեն իր ջահել տարիները, որ մաշում էր կաբինետներում, իսկ այժմ տնօրինում է իր ժամանակը, ինչպես ուզում է:
«Ինքը մայիսին գալու համար դիմել է, որպես ԵԽ պատվիրակ, որպես բրիտանացի պատգամավոր, որը այցելում է տարածաշրջան, մենք, հավանաբար, ընդունելու ենք և հանդիպելու ենք պարոն Ուոլթերի հետ, թեև մեր մյուս որոշումը այս զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցել, մնացել է ուժի մեջ»:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը շարունակում է իրականացնել իր հեղափոխական ծրագիրը: Ո՞ր ուժերն են կանգնած կամ պատրաստ կանգնելու նրա կողքին:
Կառավարությունը եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային համարելու մասին որոշում չի ընդունել: Ապրիլի 6-ը՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին, լինելու է աշխատանքային:
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է փակ խորհրդակցություն՝ յուրայինների մասնակցությամբ:
Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը:
Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ:
Նրանցից մեկը հայտնել է, որ եղբոր ու ընկերոջ հետ գնացել են գիշերային ակումբ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ցանկացել են, որպեսզի ակումբի պարուհիները պարեն հատուկ իրենց համար, ինչի համար փորձել են խոսել ակումբի տնօրենի հետ։ Այդ ժամանակ իրենց է մոտեցել ակումբի մենեջեր, գործով տուժողը և իրենք էլ խնդրել են նրան դուրս գալ և զրուցել։ Տուժողը շատ կոպիտ տոնով է խոսել իրենց հետ՝ պատասխանելով, թե «իրենք ո՞վ են, որ ինքն էլ մոտ գա ու խոսի հետները»։ Այդ խոսակցության հետևանքով քաշքշուկ է սկսվել։
Ավետիսյանների հարսի՝ Արաքս Ավետիսյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ պաշտոնյաները բավական բարձրաստիճան դիրք ունեն և կարևոր փաստ են հրապարակել այն մասին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հսկողության ներքո: «Նման հայտարարություն անելու համար պետք է անպայման լիազորված լինել: Հետևաբար՝ մյուս հայտարարություններն արդեն ոչ թե իրենց հայտարարություններն էին, այլ արդեն կարելի է ասել՝ անձամբ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը և որոշումը, որ Պերմյակովի դատավարությունը պետք է լինի ռուսական բազայի տարածքում՝ մեկ, և ռուսական դատարանում՝ երկու»:
Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ВК011Т26 (վարորդ` Արա Կարապետյան, ծնվ.1987թ.) և «ԲՄՎ» մակնիշի 93CC939 պետհամարանիշներով (վարորդ` Հրանտ Մինասյան, ծնվ. 1962թ.) ավտոմեքենաները, ինչից Արա Կարապետյանը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պարույր Աթոյանը (ծնվ.1993թ.) տեղում զոհվել են:
101 վարորդ՝ ոչ սթափ, 115-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
«Հովսեփն ու իր ընկերները մեծ ծառայություն են տվել մեր հայրենիքին: Հովսեփի հոգին միշտ մեզ հետ է լինելու, նա իր կյանքն է տվել հանուն հայրենիքի: Մենք միշտ պետք է լինենք այս ընտանիքի կողքին, որպեսզի ցավը մի փոքր սփոփենք»: