Երևանում տասը հոգով ծեծել են 2 ձեռքերն անդամահատված երիտասարդին
Ֆեյսբուքի օգտատեր Արտյոմ Առաքելյանը իր էջում գրում է.
«Երեկ երեկոյան ժամը 22:00 սահմաններում մոտ տասը մարդանման արարածներ ինձ դաժան ծեծի ենթարկեցին: Հյուսիսային պողոտայում երկու աղջկա հետ զբոսնում էի,զբոսանքի ընթացքում լսեցի սեռական բնույթի ռեպլիկներ:
Ես մոտեցա,փորձեցի պարզել արդյոք դրանք մեզ էին ուղղված, դրան ի պատասխան, սրանք ինձ հարվածեցին, գցեցին գետնին ու մոտ տասը հոգով սկսեցին դաժանորեն ծեծի ենթարկել, ու չգիտեմ ինչ կլիներ եթե ոստիկանները ժամանակին չմիջամտեին:
Տասից յուրաքանչյուրը իրա պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցներ: Ավելորդ չեմ համարում ասել, եթե ով չգիտի,ես առաջին կարգի հաշմանդամ եմ,երկու ձեռքերս անդամահատված են, ինձ ծեծելու համար մի հոգին էլ բավականա է, համոզված եղեք, բայց դա էն դեպքում եթե ես մեղավոր եմ: Էս արարքը արդարացում ու ներում չունի ոչ հանցագործ աշխարհում, ոչ օրենքով, ոչ էլ որևէ մի այլ ձև:
Ոստիկանները դրանցից մենակ մեկին հասցրին ձերբակալեն, մնացածը փախան: Ամեն ինչ անելու եմ որ էդ սրբապիղծները իրանց արժանի պատիժը կրեն»: