
Մանրամասներ՝ Գյումրիում երեկ տեղի ունեցած վթարից

Tsayg.am-ը գրում է. Մարտի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են ՎԱԶ 2107 և ԲՄՎ մակնիշների ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արա Կարապետյանը` ծնված 1987թ.-ին և ուղևոր Պարույր Աթոյանը, ծնված 1993թ.-ին տեղում մահացել են:
Մինչ հրշեջ-փրկարարների և շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը ԲՄՎ մակնիշի վարորդ` 1962թ.-ին ծնված Հրանտ Մինասյանը և ուղևորուհի՝ 1962թ.-ին ծնված Սուսաննա Պողոսյանը, տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ:
Ավելի ուշ, բժշկական կենտրոն է ներկայացել նաև միևնույն ավտոմեքենայի ուղևոր, Հրանտ Մինասյանի և Սուսաննա Պողոսյանի որդին` Ազատ Մինասյանը: Վերջինս ստացել է ամբուլատոր բուժզննություն:
Ներկայում Սուսաննան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Հրանտ Մինասյանը վիրաբուժական բաժանմունքումստանում է ստացիոնար բուժում: Նրա վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության: