Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Վարդան Պետրոսյանի գործի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ սկսվեց Վարդան Պետրոսյանի գործի քննությունը։ Նախագահող դատավորը հայտարարեց, որ վերաքննիչ դատարանը գործը քննում է վճռաբեկության կարգով։

Դատական նիստն այս պահին ընդմիջվել է, քանի որ տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը մի քանի րոպե ուշացումով էր ներկայանալու դատական նիստին։

Այսօրվա դատական նիստին մասնակցում են նաև տուժողներ Արթուր և Հայկ Հակոբյանները, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930