«Սոս» մանկական գյուղի աշխատակիցը յուրացրել է ծնողազուրկ երեխաների գումարները. «Փաստինֆո»
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել տարիներ շարունակ «ՍՕՍ» մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի 2-րդ երիտասարդական տան ղեկավար աշխատած Արթուր Հարությունյանը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Նա մեղադրվում է 2008թ. հունվարի 10-ից 2010թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում կեղծ տեղեկանքներ կազմելու միջոցով 840 000 դրամ գումար յուրացնելու մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արթուր Հարությունյանը «Սոս» մանկական գյուղի երիտասարդական տան սաներից մեկին իբր կեսային հնարքներ սովորեցնելու համար կեղծ պայմանագիր է կազմել իր ծանոթի անունով, ապա նրա ստորագրությունը կեղծելով՝ կազմել վճարման 5 օրդեր ու ինքն էլ ստորագրել իր ծանոթի անվան դիմաց:
Այս եղանակով «ՍՕՍ» մանկական գյուղի աշխատակիցը յուրացրել է 840.000 ՀՀ դրամ` իրեն վստահված բարեգործական հիմնադրամի բյուջեից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: