Վարդան Պետրոսյանի գործի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Վարդան Պետրոսյանի գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թարգմանված ստացել է մարտի 2-ին, հետևաբար՝ դատարանի վճռի դեմ բողոք ներկայացնելու ժամկետը դեռևս չի սպառվել։ Բացի դա՝ պաշտպանը վերաքննիչ բողոքները թարգմանված չի ստացել, այսինքն՝ զրկվել է նաև դրանց վերաբերյալ տեսակետ հայտնելու իրավունքից։

Պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ մյուս պաշտպանին հնարավորություն տալով բողոքարկել վճիռը կամ որոշում կայացնել չբողոքարկելու մասին։ Մեղադրողն ու տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը չառարկեցին, դատարանն էլ բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930