Վախով բարձրանաս պոստ, հաշվի՝ մահացած ես. ինչպես են զոհված Հովսեփին հիշում ընկերները. news.am
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձաստիճան այլ զինվորականներ այսօր՝ մարտի 31-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում մասնակցեցին մարտի 29-ին հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Հովսեփ Անդրեասյանի հոգեհանգստյան արարողությանը: Հոգեհանգստին մասնակցելու համար հայրենի Մխչյան գյուղ էր գնացել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողներին անձամբ հանձնեց «Մարտական ծառայություն» մեդալը, որով հետմահու պարգեւատրվել է Հովսեփը:
«Հովսեփն ու իր ընկերները մեծ ծառայություն են տվել մեր հայրենիքին: Հովսեփի հոգին միշտ մեզ հետ է լինելու, նա իր կյանքն է տվել հանուն հայրենիքի: Մենք միշտ պետք է լինենք այս ընտանիքի կողքին, որպեսզի ցավը մի փոքր սփոփենք»,- ասաց նախարար Սեյրան Օհանյանը:
Հոգեհանգստին ներկա՝ Հովսեփի ընկերներից Յաշա Կարապետյանը NEWS.am-ի հետ զրուցում հիշեց, որ Հովսեփը համարձակ ու հայրենասեր էր. «Մայրը միշտ ասում էր՝ Հովսեփ ջան, զգույշ կլինես, ինքն ասում էր՝ դրա եղածն ինչ է, ծառայություն է, էլի, որ վախով բարձրանաս պոստ, հաշվի՝ արդեն մահացած մարդ ես»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: