ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հ.-ի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտպանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանական լրտավամիջոցներն այսօր հերթական տեսանյութ էին տարածել, որտեղ հակառակորդի տարածքում հայտնված Անդրանիկ Գրիգորյանը իբր կոչ էր անում անցնել հակառակորդի սահման:
Ընտանիքում ծագած վիճաբանությունը հանգուցալուծվել է ծեծով: 42-ամյա տղամարդը ծեծել է կնոջը, ձեռքերով հարվածելով նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն է` աղբաջրով և մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարևանուհու տան ճակատային մասում գտնվող պատուհանին, որից հետո նշված լուսամուտը մաքրելու համար փողոց դուրս եկած նրա դստեր հասցեին առանց որևէ պատճառի տվել է բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ:
ՀՀ կառավարության վաղվա օրակարգից տեղեկանումենք, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը վաղը՝ ապրիլի 2-ին, պաշտոնանկ է արվելու։
Մարտի 31-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 62 շենքի մի բնակարանից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Սայաթ Խ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու համար։
Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ծխախոտագործների փողոցի տներից մեկից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վահան Հ.-ին: Նա հայտնել է, որ հունվար-մարտ ամիսների ընթացքում Երևանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ:
Կիեւյան կամրջի վրա այսօր՝ ապրիլի 1-ին, քիչ առաջ ոստիկանները կանխել են հերթական ինքնասպանության դեպքը:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելու և փաստերը խեղաթյուրելու Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը: Բացահայտվել է գողության` 18, խարդախության 2 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի […]
Ապրիլի 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչների կողմից այսօր բարձրացված կաթի մթերման գների նվազեցման հետ կապված մտահոգությունների առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Աշտարակ կաթ», «Բանդիվան կաթ», «Իգիթ» ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով:
Մարտի 31-ին, ժամը 09.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1998 թ. ծնված Սոնա Ե.-ին և դիմել փախուստի:
«Յուրաքանչյուր օր 50-60 դիմում ենք ստանում: Վերջին շրջանում աճել է դրական ելքերի տեսակարար կշիռը եւ կրճատվել է քննարկումների ժամկետը: 5800 դիմումներից մոտ 3000-ը դրական ելք են ունեցել, այսինքն ՌԴ մուտք գործելու արգելքը հանվել է»:
Մարտի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Աշխատանքային այցելության շրջանակում անցկացվել են պլանային ստուգումներ:
Մարտի 31-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1947 թ. ծնված Լևոն Մ.-ն և հայտնել, որ Մալաթիա թաղամասի տոնավաճառի դիմաց արծաթագույն «Օպել»-ը հարվածել է իրեն:
Ապրիլի 1-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 31-ին ժամը 21.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 6 շենքի մոտակա պատնեշը փլուզվել է:
Ծեծել են քաղաքացուն, ապա ներկայացել որպես ոստիկանության ծառայողներ:
ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և ՀՀ Նախագահի 1999թ. հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախի խաչմերուկ ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ մեր շատ համաքաղաքացիներ եվրոպական տարբեր երկրներում կեցության կարգավիճակ ստանալու համար ուղղակի այդ ձևն են ընտրում: Ի՞նչ հետապնդումների մասին է խոսքը: Այդ հետապնդում ասողների մի ստվար հատվածն էլ, որ դիմում է Եվրոպայի երկրներին, դիմում է ոչ թե քաղաքական հետապնդման, այլ այլ կարգի հետապնդումների համար էլ»,- ասաց Վ.Տերտերյանը:
Գյումրիում քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կասկածյալն այսօր ձերբակալվել է։
Ապրիլի 1-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Երևան-Աբովյան հատվածում` Աբովյան քաղաքի 1-ին շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՄԱԿ-ի փախստականների կոնվենցիայի և ՀՀ օրենսդրության միջև անհամապատասխանություն կա, որը նվազեցնում է քաղաքական ապաստան հայցողների պաշտպանվածությունը: Նման տեսակետ այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակտարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Յոհանես Քրիստոֆեր Ֆրանցը՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ:
թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2015թ. ապրիլի 3-ից:
<Սա նաև ցույց է տալիս, թե իրոք ինչ արատներով է հիվանդ Ադրբեջանը: Այս պետությունը լավ ավարտ չի ունենալու: Սա միանաշանակ է, որովհետև չի կարելի պետականաշինության ողջ փիլիսոփայությունը կառուցել ատելության, չարության վրա: Նման մոտեցումը հենց Ադրբեջանի համար ուշ թե շուտ ողբերգության ու աղետի է բերելու»:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը:
«Ի՞նչ մեղայական, իմ որդին մեղավոր չէ, նա ընդամենը գնացել է պարզաբանումներ տալու, ինքը կապ չունի, ինքը նորմալ, դաստիարակված երիտասարդ է: Կարո՞ղ եք ասել՝ եթե մի ընտանիքում հայրը բժիշկ է, մայրը՝ մանկավարժ, ինչպե՞ս կարող է այդ ընտանիքի որդին հանցագործ լինել: Իմ տղան ընտանիքին նվիրված երիտասարդ է, կիրթ տղա է, սա թյուրիմացություն է, սա ինչ-որ սադրանք է »: