Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Audi-ի վարորդը բախվել է մարդատար ավտոբուսին. կա 4 ծանր վիրավոր

Ապրիլի 1-ին, ժամը 08.16-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Աուդի» մակնիշի 67 ՕՕ 001 և «Իկարուս» մակնիշի 109 ԼT 28 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

«Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1988 թ. ծնված Է. Գ.-ը, ուղևորները` 1994 թ. ծնված Հ. և 1992 թ. ծնված Վ. Մ.-ները , 1994 թ. ծնված Ս. Ս.-ը, և «Իկարուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1946 թ. ծնված Ե. Գ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս