Ո՞ր ուժերը կմիանան Ժիրայր Սեֆիլյանի պայքարին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը շարունակում է իրականացնել իր հեղափոխական ծրագիրը: Ո՞ր ուժերն են կանգնած կամ պատրաստ կանգնելու նրա կողքին:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապրիլի 2-ին խորհրդի նիստ են անելու, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նաև այս հարցը կքննարկվի: Թեև իրենք էլ համաձայն չեն ժամկետի՝ ապրիլի 24-ի հետ, սակայն Հիմնադիր խորհրդարանին իրենց աջակցության հարցը դեռ պետք է քննարկման դրվի: «Ապրիլի 24-ի պարագայում մենք ունենք վերապահում, հայության համար այլ խորհուրդ ունի, իհարկե, պայքարն էլ կա, բայց դա ցավի հիշատակի օր է: Էն, ինչ որ իրենք ասում են, համամիտ ենք, բայց 24-ի առումով վերապահում ունենք»: Իսկ ապրիլի 24-ից հետո ինչպե՞ս կվարվեն, հավանակա՞ն են համարում իրենց սատարելը: «Հիմա դժվարանում եմ ասել, քանի դեռ հարցը չենք քննարկել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս