Բաժիններ՝

Ժիրայր Սեֆիլյանը` Շանթ Հարությունյանին. «Ապրիլի 24-ը վերանայելու քո կոչն անակնկալ էր շատերի, այդ թվում՝ ինձ համար»

Ի պատասխան Շանթ Հարությունյանի կոչի՝ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի Շանթ: Մեծ հարգանքով եմ վերաբերում քեզ՝ որպես հայի, քաղաքացու և գործչի:

«Հարգում եմ նաև քո տեսակետը՝ ռեժիմի հեռացման գործընթացը ապրիլի 24-ի փոխարեն մեկ այլ օր սկսելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել քեզ, որ ապրիլի 24-ին ռեժիմի հեռացման գործընթացն սկսելու որոշումն իմ անձնական կամքի և միանձնյա հաշվարկների արդյունք չէ:

Այն ծնվել է սկզբում Նախախորհրդարանի, այնուհետև՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների շրջանակում ամիսներ տևած կոլեգիալ քննարկումների շնորհիվ և հաստատվել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների ջախջախիչ մեծամասնության կողմից: Անկեղծ ասած՝ ապրիլի 24-ը վերանայելու քո կոչն անակնկալ էր շատերի, այդ թվում՝ ինձ համար: Դրա վերաբերյալ զրուցել եմ նաև ընկերներիս հետ:

Միգուցե քեզ համար տարօրինակ թվա, սակայն տպավորությունն այնպիսին է, որ եթե դու ազատության մեջ լինեիր և հնարավորություն ունենայիր անմիջականորեն հետևելու մեր քննարկումներին ու պայքարի քայլերին, ապա դեմ չէիր լինի ապրիլի 24-ին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս