Բաժիններ՝

Ովքե՞ր են Տավուշում հայտնված զինված մարդիկ. իրավապահները և համայնքի ղեկավարը` նրանց հետքերով. armlur.am

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքում լարված վիճակ է: Բնակիչներին անորոշության են մատնել տարածված այն լուրերը, թե գյուղում հայտնվել են զինված մարդիկ: Իմանալու համար` ինչ է իրականում կատարվել Բերքաբերում Armlur.am-ը կապ է հաստատել համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի հետ: Նա նշել է, որ իրենք էլ դեռևս հստակ չգիտեն` ինչ է տեղի ունեցել: Ա. Մադաթյանը նաև հայտնել է, որ երեք հոգի հայտարարել է, որ տեսել է զինված անհայտ անձանց, ովքեր շրջել են գյուղում. «Հիմա մի քանի վարկած ենք առաջ քաշում: Հնարավոր է ինչ-որ գողեր են կամ ադրբեջանցիներ: Թեպետ ես ադրբեջանցիների տարբերակը բացառում եմ, քանի որ մեր գյուղ մտնել հնարավոր չէ: Մեր տղաները շատ լավ հսկում են սահմանը: Ճիշտ է` կրակոցներ արձակվում են գյուղի ուղղությամբ, բայց սահմանն ամուր է: Հիմա իրավապահներն էլ են փորձում պարզել սրանց իսկությունը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս