Հայ լավագույն մասնագետները ստվերներով գրավել են աշխարհի ուշադրությունը

Համակարգչային գրաֆիկայի հայաստանյան առաջատարներից «Տրիադա» ստուդիայի ստեղծած Shadowmatic խաղը հունիսի 8-ին Apple Design Awards մրցույթում ստացել է մրցանակ:

Սա 1993-ին Հայաստանում ստեղծված «Տրիադա» ստուդիայի ստացած առաջին մրցանակը չէ, բայց Shadowmatic խաղը թերևս դարձավ չորս հայ լավագույն մասնագետի թիմային աշխատանքի լավագույն արդյունքը, որի մասին այսօր արդեն հիացմունքով են խոսում համակարգչային գրաֆիկայի աշխարհում` շտապելով ժամանակակից հեռախոսների համար գնել եւ ներբեռնել այս յուրահատուկ խաղը:

Խաղը դեռևս անցյալ տարի էր արժանացել Apple-ի ուշադրությանը եւ App Store-ում այս տարվա հունվարին թողարկվելուց անմիջապես հետո համարվել էր ամսվա գլխավոր խաղ: 22 տարի Հայաստանում գործող «Տրիադա» ստուդիան գեղարվեստական եւ տեխնիկական մտածողությունը լավագույնս համադրող ընկերություն է, որը անցնող 22 տարվա ընթացքում լուրջ հաջողություններ է ունեցել համակարգչային գրաֆիկայի ասպարեզում` մրցանակներ շահելով տարբեր երկրներում:

Թե ինչպես հայ երիտասարդներին հաջողվեց ստվերներով գրավել աշխարհի ուշադրությունը` 168.am-ին պատմել է Shadowmatic խաղի ծրագրավորող Բագրատ Դաբաղյանը:

Բագրատ Դաբաղյանի հետ հարցազրույցը`քիչ հետո:

triada1

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930