Բաժիններ՝

Սպանված կուրսանտի վերջին գրությունը. forrights.am

forrights.am-ը գրում է. Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը մահվանից առաջ ոչ թե ինքնասպան լինելու մասին նամակ է գրել, այլ Մարտակոչ:

Հայկազին սպանել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը: Անկողնու մեջ խեղդամահ անելուց հետո 19-ամյա տղայի մարմինը երրորդ հարկից իջեցրել են, տարել ինստիտուտի մարզահրապարակ եւ կախել պտտաձողից: Ինքնասպանության իմիտացիան առավել հավաստի դարձնելու համար Հայկազի անունից նամակ են գրել, թե իբր նա ներողություն է խնդրում իր քայլի համար:

Նախաքննությունն ընթացքի մեջ է, ինքնասպանության վարկածը հերքված է. նամակը Հայկազը չի գրել: «Մահվանից 2 օր առաջ իրենց ուսուցիչը հանձնարարել էր մարտակոչ գրել Բանակի օրվա կապակցությամբ: Իմ տղան այսպիսի մարտակոչ է գրել, նա չէր կարող ինքնասպան լինել, ինքնասպանության մասին նամակն էլ ինքը չի գրել, փորձաքննությունը դա կհաստատի»,- «forRighst.am»-ի հետ զրույցում ասաց Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Հայկազի գրած Մարտակոչը, որը նրա վերջին գրությունն է.

ՄԱՐՏԱԿՈՉ

Հարգելի զինակիցներ,
այսօր մեզ սպասում է շատ ծանր մարտ, որից կախված կլինի մեր հետագա ճակատամարտը: Եվ այսօր այն օրն է, երբ պետք է հավաքենք մեր բոլոր ուժերը, որպեսզի ճաշակենք հաղթանակի համը թշնամու մայաքաղաք Բաքվում: Այլապես ստիպված կլինենք տանել մեզ հասած պարտության դառնությունը գերեզմանում:

Այսօր ինձ պետք չեն տղաներ, որոնք եկել են զոհվելու հանուն հայրենիքի, այլ պետք են տղաներ, որոնք եկել են հաղթելու և ապրելու, որպեզի ծաղկեցնեն հայրենիքը: Մենք չպետք է մտածենք հակառակորդի քանակի և զենքի մասին, քանի որ մեր բանակը ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին թշնամին գաղափար անգամ չունի. զենք, որը առկա է յուրաքանչյուրիս սրտում և մտքում:

Արման Ղարիբյան  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս