Հերթական էլիտար հարսանիքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է. «Հունիսի 7-ին Երևանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ: ՀՀ ՁՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը նախկին պատգամավոր, ՀՖՖ ղեկավար, Բաղմանյանի մտերիմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում էր:

Հարսանիքին մասնակցել է ողջ քաղաքական էլիտան, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ Պնախարարներ Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, բարձրաստիճան զինվորականներ: Սերժ Սարգսյանը հրավիրված է եղել, բայց չի մասնակցել, քանի որ գտնվել է Կաննում»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս