ՀԾԿՀ-ն կփորձի էլէներգիան թանկացնելու որոշումը կայացնել նախքան բողոքի ակցիան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրավիրել է նիստ, որի ժամանակ, սակայն չի քննարկվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր, թե չնայած հայտի քննարկման համար ՀԾԿՀ-ն ունի մոտ 80 օր, սակայն «կարծում եմ մենք մեկ շաբաթ հետո, ամսի 9-ին կամ 10-ին (հունիսի-խմբ.) արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք»: Բայց հունիսի 10-ին նշանակված հանձնաժողովի նիստի՝ հրապարակված օրակարգում էլէներգիայի սակագնի հետ կապված որեւէ հարց ներառված չէ: Թե ինչպե՞ս է հանձնաժողովը այդ օրը «դիրքորոշում հայտնելու» ներկայացված հայտի վերաբերյալ առայժմ անհայտ է:

Չի կարելի բացառել, որ հանձնաժողովը, իրոք, նախատեսած է եղել ՀԷՑ-ի հայտը քննարկել հենց այս շաբաթ, սակայն ինչ-ինչ պատճառներով հարցը հետաձգվել է»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս