
Խուզարկությամբ թմրամիջոց և դանակ է հայտնաբերվել

Հունիսի 7-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արագածի զանգվածի թիվ 2 շենքի հետնամասում գտնվող, 1963 թ. ծնված Ռաֆիկ Փ.-ին պատկանող ավտոտնակից բերման են ենթարկել վերջինիս, 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1985 թ. ծնված Արամ Բ.-ին:
Խուզարկությամբ Հովհաննես Մ.-ի գրպանից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող զանգված, 1 կաթոց և ծալովի դանակ:
Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: