Բիբինը անպայման պետք է պատժվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝ ԱԺ այցելությունից եւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում զսպել նրա հանդեպ իրենց տածած զայրույթը: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց.

«Ինձ թվում է, որ Բիբինը անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն: Որպես պերսոնա` պետք է պատժվի»:

Այն, որ ՀՀԿ-ականներին զայրացրել է ՀԷՑ-ի էլէներգիան թանկացնելու վերաբերյալ հայտը, այդքան էլ արժանահավատ չէ ու չէ հենց այն պատճառով, որ ՀԷՑ-ի կողմից նախորդ տարիներին ներկայացրած հայտերն էլ հիմնավորված չեն եղել»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930