Ինքնասպանություն. դիակի վրա առկա են վնասվածքներ. «Փաստինֆո»
Որդին ահազանգել է, որ իր 59-ամյա հայրն իրենց բնակարանում կախվել է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ հունիսի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում, տղամարդը խոհանոցում ինքնասպանություն է գործել` գազի խողովակից խալաթի գոտիով կախվելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ակոսի տեսքով վնասվածք, ստորին վերջույթների և սրունքների շրջանում` քերծվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: