ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի Ռազմական գործընկերների համաժողովին

Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին:

Այն նպատակաուղղված է Հյուսիսատլանտյան Դաշինքի և գործընկերներ պետությունների միջև 2014թ. Ուելսի գագաթաժողովում համաձայնեցված «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կենսագործման շուրջ կարծիքների փոխանակմանը:

Նոր նախաձեռնությունը միտված է համատեղ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար գործընկեր պետությունների զինված ուժերի անձնակազմի կրթության և ստորաբաժանումների պատրաստության համար բարենպաստ հնարավորությունների ապահովմանը:

Համաժողովի ավարտից հետո, հունիսի 10-ին կսկսվի գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930