Բաժիններ՝

Երևանում տղամարդը սիրուհու կիսամերկ նկարները ներբեռնել է «Օդնոկլասսնիկի» և հայտնվել դատարանում

Դատարան է ուղարկվել Երևանի բնակչի դեմ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 5 տարի մի կնոջ հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ, որի ընթացքում իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է նրան կիսամերկ վիճակում, պայմանով, որ հետագայում կջնջի: Հետագայում դրանք ներբեռնել է «Օդնոկլասսնիկի» կայքում:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, որը որպես պատիժ՝ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930