Բաժիններ՝

Զարդուշտ Ալիզադե. «Բարինը խոլոպներին կասի՝ կռվեք, նրանք կսկսեն կռվել»

Ադբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին Tesankyun.am-ը հարցրել է հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանում տիրող անդորրը պայմանավորվա՞ծ է Ադրբեջանում առաջին եվրոպական խաղերի անցկացումով: Նա ասել է.

«Իհարկե: Դա առաջին հերթին ապացուցում է, որ բացարձակապես վերահսկվող գործընթաց է, այդ փոխհրաձգությունները, սպանությունները, դիպուկահարների աշխատանքը կատարվում են միայն հրամանատարության հրամաններով: Եթե զինվորներ չեն սպանվում, գնդակոծություններ, խոշոր միջադեպեր չկան,նշանակում է Ադրբեջանի, Հայաստանի, նաեւ Ռուսաստանի իշխանություններին հաջողվել է համաձայնեցնել, որ այս ընթացքում անդրորր լինի»:

Եվրոպական խաղերի ավարտից հետո սահմանագծում ինչպե՞ս կլինի: Ալիզադեն այս հարցին պատասխանել է. «Ինչպես բարինը կասի: Բարինը Մոսկվայում է նստում, բարինը Հարավային Կովկասի իր խոլոպներին կասի՝ տղերք, սկսեք կռվել, եւ նրանք կսկսեն կռվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս