
Բաբաևան սպանել է իր մանկահասակ 2 երեխաներին. դաժան սպանություն Ադրբեջանում

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում մանկահասակ երեխաների ահասարսուռ սպանություն է տեղի ունեցել: Մայր կոչված Սեդագեթ Բաբաեւան դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է իր մանկահասակ 2 երեխաներին` 1-ամյա եւ 3-ամյա փոքրիկներին:
Փաստը հաստատել է Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայության պետի տեղակալ Էխսան Զախիդովը:
«Գյանջայի ոստիկանության գլխավոր բաժանմունքում տեղեկատվություն է ստացվել, որ Ռամալ Ալիեւի բնակարանում սպանություն է տեղի ունեցել: Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են 2 սպանված երեխաների»,-հայտնել է Զախիդովը:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Ռ. Ալիեւի կինը` «երեխաների մայր» Սեդագեթ Բաբաեւան: Նա ձերբակալված է եւ խոստովանել է իր մեղքը:
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվում, որ երեխաներին գլխատված են հայտնաբերել:
Ադրբեջանցի ոստիկանների տեղեկացմամբ, դաժան սպանությունը տեղի է ունեցել ընտանեկան, կենցաղային հողի վրա:
Թարգմանությունը՝ ԳԱԼԱ-ի