Բաժիններ՝

57-ամյա տղամարդը դպրոցական աղջիկներին ցուցադրել է սեռական օրգանները. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից տարածքում անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 57-ամյա տղամարդու գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին:

Ըստ մեղադրանքի՝ 57-ամյա Անդրանիկը, «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցման մոտ նկատելով երևանաբնակ 3 անչափահաս աղջիկներին, հետապնդել է նրանց, ապա մտնելով գետնանցում` ակնհայտ 16 տարին չլրացած նշված դպրոցականների սեռական բնազդը գրգռելով, նրանց մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելով՝ ցուցադրել է սեռական օրգանները, ինչն աղջիկները նկատելով՝ խուճապահար հեռացել են տարածքից:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս