Բաժիններ՝

«Տուրընկերությունները մոլորեցնում են զբոսաշրջիկներին». Շաբոյան

«Տուրիզմը երկրի տնտեսության զարգացման, արտահանման խրախուսման համար շատ կարևոր նշանակություն ունի, կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ և այսօր արդեն ունենք նշանակալի արդյունքներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ «Մրցակցության խնդիրները զբոսաշրջության ոլորտում» թեմայով Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ժամանակ:

Նա նշեց, որ այնուհանդերձ ՏՄՊՊՀ-ն հանդիպում է կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների հետ՝ խնդիրները վեր հանելու համար, մասնավորապես՝ կա՞ն արդյոք անհավասար մրցակցային պայմաններ, շուկայում մուտքի խոչընդոտներ, կա՞ն արդյոք դեպքեր, որ վնաս են հասցնում սպառողների շահերին և այլն:

«Ներքին խոչընդոտների դեպքում ՏՄՊՊՀ-ն պատրաստ է այդ խնդիրը լուծել, որ տուրիզմը զարգանա»,- հավաստեց Ա.Շաբոյանը:

Ըստ նրա՝ շատ են լինում դեպքեր, երբ զբոսաշրջային ընկերությունները գովազդում են ցածր գներով փաթեթներ, բայց երբ քաղաքացիներն այցելում են տվյալ ընկերություններ, նրանց ասում են, թե էժաններն ամբողջութամբ սպառվել են ու մնացել են բարձր գներով փաթեթները:

Ա. Շաբոյանի խոսքով, նաև լինում են դեպքեր, երբ բողոքում են արտագնա տուրիզմի մեկնելուց, որ համապատասխան վայրում հանգստի ընթացքում են պարզում, որ այն տեղեկատվությունը, որ նախապես տրամադրվել էր, չի համապատասխանում իրականությանը:

Նա նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրում է այլ դեպքեր ևս, վարույթ էր հարուցվել «Մարաթուք» ընկերության նկատմամբ, որն արտագնա տուրիզմի մեկնողների համար բուկլետների վրա գեղեցիկ պատկերներ էր նկարում, օրինակ՝ իբրև թե Կրետ կղզի, բայց պաշտոնական կայքերից պարզել են, որ այն իրականում այլ քաղաք էր: Այդպիսով, Շաբոյանի խոսքով, տուրընկերությունները մոլորեցնում են զբոսաշրջիկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս