Բաժիններ՝

Երեւան-Երասխ ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Հունիսի 21-ին, ժամը 05.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 35-րդ կմ-ում «ԳԱԶել» մակնիշի 38MN008 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնվ.1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930