Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Երևանի Բաբայան փողոցի 5 հարկանի շենքում. shamshyan.com

Այսօր` հունիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցի թիվ 22ա շենքի տանիքից ծուխ է բարձրանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք են ժամանել թիվ 5,8,11 հրշեջ-փրկարարկան ջոկատները` 4 մարտական հաշվարկով և 1 ավտոսանդուղք: Հրշեջ-փրկարարները 5 հարկանի շենքի բնակիչների ուժերով մարել են տանիքում առաջացած հրդեհը:

Հրշեջների հետ ակտիվորեն կրակի մարման և տարածման դեմ պայքարում էին երիտասարդներն ու ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց մեջ էր նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստաբջյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս