
Տիգրան Համասյանն այսօր համերգ կունենա Անիի ավերակներում

Հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանն այսօր համերգ կունենա Անիի ավերակներում: Այդ մասին երաժիշտը հայտնել է Facebook-ի իր էջում:
«Այսօր մոտ ժամը 4-ին մենք ելույթ կունենաք միջնադարյան հայկական Անի քաղաքի ավերակների ներսում: Խնդրում եմ հաշվի առեք, որ անձրևի պատճառով համերգը կարող է մի փոքր ավելի ուշ սկսվել: Համերգը տեղի կունենա հենց ամրոցի պատի տակ՝ քաղաքի մուտքի աջ կողմում»,- գրել է Համասյանը: