Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում որդին, բռնություն գործադրելով, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր մոր նկատմամբ:
Հուլիսի 29-ին` ժամը 00.34-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Օզմանովը հայտնվեց ազատության մեջ։ Իսկ միակ մարդը,ում համար այս պատմությունը կարող է վատ վերջանալ, Գելային հավատարիմ գործարարն է։
Այսօր՝ հուլիսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Անգամ ամռանը, երբ գյուղում աշխատանքն անհամեմատ շատ է, Աքորիում տղամարդ շատ քիչ է լինում: Այգիների աշխատանքի հոգսը, թողնելով կանանց ուսերին, գյուղի տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի:
«Իհարկե, ծանոթացել եմ դրանց և միայն բացասական գնահատական կարելի է տալ այն մասին, որը հրապարակվել է: Այն մասը, որը չի հրապարակվել, դատելով այս հատվածից՝ կարելի է ասել, որ նույնպես լինելու է ոչ ընդունելի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի հրապարակված նախնական տարբերակի մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պետք է իրատես լինենք՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա տևական կայուն խաղաղություն հաստատելը անհավանական մի բան է:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
2014թ. հուլիսի 25-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2013 թվականին համացանցի միջոցով ծանոթացել և տևական ժամանակ շփվել է ոմն Արթուրի հետ, ով, ինչպես հետագայում է պարզվել, հանդիսացել է ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանը:
Հուլիսի 27-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1991 թ. ծնված Սուրեն Մ.-ն և հայտնել, որ հուլիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իր ծանոթ Վլադիմիր Գ.-ի տանը, միասին ոգելիչ խմիչք օգտագործելուց հետո, վերջինս հարձակվել է իր վրա:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է՝ Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հուլիսի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են ստացվել, որ հուլիսի 16-ին, ժամը 13.55-ին, «ձախից գագաթոսկրի գծային կոտրվածք անցումով, գանգի հիմ, գլխուղեղի սալջարդ կոնդազյան հեմոռագիկ օջախ, աջ ճակատային բլթում» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 1992 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով:
Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 1-ին, 2-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում տեղ գրավելու համար:
Իսրայել Սարգսյանը հետաքրքրվեց նաև. «Տիկո, լավ, խի՞ իմ գլխին սարքիր, բերիր ստեղ»:. «Այդտեղ դու հեքիաթ ես պատմում»,- ի պատասխան՝ ասաց Տիգրան Ասատրյանը՝ նշելով, որ սա թատրոն չէ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մելիք Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության ընթացքում վերջիններս հայհոյել և բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որևէ թերացում:
1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը ապրում է Բագրատաշեն գյուղում: 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք, երիտասարդ կինը գամվել է անվասայլակին:
Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 1-ին, 2-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
37 օրականում երեխայի ինքնազագացողությունը վատացել է, ունեցել է գիտակցության կորուստ, հիվանդանոցում ՄՌՏ-հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա գլխում սպոնտան ներգանգային արյունազեղում է տեղի ունեցել, որը հետևանք է օրգանիզմում K-վիտամինի պակասի, երեխան հայտնվել էր կյանքի ու մահվան արանքում:
Քննարկում ԱԺ-ում՝ «Նաիրիտի» վերագործարկման շուրջ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երեւան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված, հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն, 72 ժամյա նստացույցը Հանրապետության հրապարակի կենտրոնում խոչընդոտվեց ոստիկանության կողմից:
Ամենաշոգ օրերը կլինեն հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը, երբ մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 40 աստիճան, իսկ առանձին՝ ոչ ծառածածկ վայրերում՝ 41 աստիճան տաքություն:
Հուլիսի 27-ից 31-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկացնում է, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակեց մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ. զեկույցը, որտեղ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանը կրկին տեղ է գտել առաջին՝ ամենաբարձր խմբում:
Հուլիսի 28-ին, ժամը 00.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը. կա երկու տուժած, որից մեկին (ուղևորին) չեն կարողանում գտնել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: