Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ապրիլի 22-ին՝ ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 18-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում `
Ապրիլի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ: