Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի մոտ ավտոմեքենան բախվել է կայանած ավտոմեքենաների

Ապրիլի 16-ին, ժամը 21.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է կայանած ավտոմեքենաների. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Toyota Corolla» մակնիշի 62 OD 222 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Հ., ծնված 1988 թ.) բախվել է կայանած «Volkswagen Touareg» մակնիշի 15 TT 088 պ/հ (վարորդ՝ Հ. Տ., ծնված 1994 թ.) ավտոմեքենային, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Տեսանյութեր

Լրահոս