Օգոստոսի 1-ին ` ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, քաղաքացիների (10-ից ավել) ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները մի քանիսին հոսպիտալացրել են հիվանդանոց:
ՀՀ կառավարությունը կաջակիցի Գյումրու «Լենտեքս» ՍՊ ընկերությանը գործունեությունն ընդլայնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում:
Ալավերդու սպանության մանրամասները:
Օգոստոսի 1-ին ` ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքից մոտ 1.5 կմ դեպի Սևան տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գյումրիի Ղանդիլյան և Խրիմյան Հայրիկի փողոցների խաչմերուկում «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային:
Հուլիսի 31-ին, ժամը 19.30-ին, Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան 1-ին նրբանցքի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:
Որոշել էր խոզերը վաճառել համացանցի միջոցով:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ջավախքում է:
Հուլիսի 31-ին, ժամը 16.52-ին, ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ օ/լ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արման Ֆնդկյանից Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ իրեն է զանգահարել Ուսանողական փողոցի 4-րդ շենքի բնակչուհի Լ. Պ.-ն և հայտնել, որ հարևանը` 1984 թ. ծնված, նախկինում 6 անգամ դատապարտված Վլադիմիր Գ.-ն:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենատ, զորավար ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն ու գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այս պահին հանսգտանում են Օդեսայում։ Նրանք մեկ շաբաթից նոր կվերադառնան։
«Էս երկրում մի հզոր իշխանավոր կա, նրան էլ տապալեք, հետո լրագրողներն ի՞նչ են անելու: Սուրիկ Խաչատրյանն արժանավոր իշխանավոր ու լավ մարզպետ է»,- Aravot.am-ին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը՝ անդրադառնալով օմբուդսմենի մտահոգությանը Սդղի Գյոլ կոչվող տարածքում մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր այցելել է Գյումրի: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը պետությունը էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց կվճարի «Որոտան կասկադի» վաճառքից ստացված գումարներից:
Օգոստոսի 1-ին, ժամը 08.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի «Եղնիկ» խանութի դիմաց տեղի է ունեցել վրաերթ:
Օգոստոսի 1-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևան քաղաքի «Աղաբեկ» կոչվող ռեստորանի մոտակայքում մեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 1-ին, ժամը 02.23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի անիվը վնասվել է և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում և ակնկալում է անաչառ ուսումնասիրություն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ չեխերեն, հոլանդերեն, սերբերեն, լատվերեն, լիտվերեն, հունգարերեն, ռումիներեն, չիներեն և ճապոներեն լեզուներից որակավորման արտահերթ ստուգումների (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացման մասին:
Օգոստոսի 1-ին ` ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ-ին հարակից լողափում նկատվել է ջրահեղձվող քաղաքացի:
Հատկապես վտանգավոր է այս եղանակին օգտագործել պահածոյացված մթերքներ: Իսկ տանը պատրաստվող պահածոներից առաջարկում եմ ընդհանրապես հրաժարվել: Պահածոյացված մթերքն անվտանգ է, եթե գնված է խանութից, քանի որ արդյունաբերական պայմաններում պատրաստվող սննդամթերքը անցնում է մշակման պրոցեդուրաներ, իսկ տան պայմաններում պատրաստված պահածոները վտանգավոր են ոչ միայն առողջության, այլև կյանքի համար»:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:
«Պետք է ուտել միրգ, պտուղ, բայց ոչ մի դեպքում՝ նրանցից առանձնացված հյութը: Մրգի բջջանքը թույլ չի տալիս, որպեսզի դրանց մեջ առկա շաքարները շատ արագ բարձրացնեն մեր արյան շաքարը, ինչը հետագայում կարող է առաջացնել ավել քաշի և շաքարային դիաբետի վտանգ: Իսկ հյութերի դեպքում՝ այդ բջջանյութը կորչում է»:
Լոս Անջելեսի լողափերից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է abc7.com-ը՝ հղում կատարելով Լոս Անջելեսի ոստիկանությանը:
Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները, ենթադրաբար, զոհվել են Անգլիայի Հեմփշիր ու Սուրեյ կոմսությունների մոտ գտնվող «Բլեքբուշ» (Blackbushe) օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի պայթյունի հետևանքով:
Ի ծնե համր 6-ամյա Զինայի ու 4-ամյա Լիլիթի բուժման համար ծնողները ժամանակին վաճառել են իրենց բնակարանը եւ տեղափոխվել Իջեւանի ծայրամասում գտնվող 2 սենյականում տնակում ապրելու:
Հանգիստն ըստ պատշաճի անցկացնելու նպատակով խնդրում ենք ծանոթանալ հետևյալ հորդորներին:
Օգոստոսի 1-ին, ժամը 05.15-ին ահազանգ է ստացվել, որ Մոնթե Մելքոնյան պողատայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա մեկ զոհ և 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Այս անգամ էլ կողոպտչի թիրախը կին էր: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի նահանգապետ Լարի Հոգանը հայտարարել է Բալթիմորի քաղաքային բանտի տղամարդկանց քննչական մեկուսարանի փակման մասին, որը հայտնի էր կոռուպցիոն սկանդալներով, տեղեկացնում է CNN-ը:
Համաշխարհային շուկայում նավթի գնի անկումը հանգեցնում է դոլարի նկատմամբ դրամի որոշակի արժեզրկման, և եթե առաջինը նպաստում է վառելիքի գնի իջեցմանը, ապա երկրորդը նպաստում է այդ գնի բարձրացմանը: