Վթար Տիգրանաշենի ոլորաններում. կան տուժածներ

Ապրիլի 16-ին, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 826 EM 61 պ/հ (վարորդ՝ Ա. Ղ., ծնված1959 թ.) և «Մերսեդես C» մակնիշի 34 MC 365 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Գ. (ծնված 1991 թ.), Խ. (ծնված1984թ.) և Տ. (ծնված 1990 թ.) Հ.-ները հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս