Կառուցվել է շուրջ 3 կմ արտաքին լուսավորության ցանց կամ լուսավորվել է 4 փողոց: Այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, սակայն ցանցի ընդլայնման գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի գլխավոր մարզիչներին: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաքական թիմին մաղթել է արդար մրցակցություն և մարզական հաջողություններ:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվածի հայրը դիմել է Օմբուդսմենին և խնդրել աջակցություն իր որդուն ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու գործում:
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հիմնել է Գյուղատնտեսական Սպասարկման Կենտրոն (ԳՍԿ): Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում այգեգործության ոլորտի (այգիների աճեցում և կառավարում) զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:
Գեղարքունիք մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործով ամառային ճամբարից Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված երեխաներից միայն մեկն է գտնվում հիվանդանոցում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հուլիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:
Շենգավիթ բժշկական կենտրոնից ծանր վիճակում «Էրեբունի» բ/կ տեղափոխված ծննդկան Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացավ: Մահացավ նաև նրա փոքրիկը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդուն պատկանող խանութին Զարզանդ Նիկողոսյանի կողմից քարով հարվածելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Պարզվում է՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց Խաչատրյանին պարգևատրելու լուրը և սկսեց գովերգել նրան»:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Հուլիսի 31-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» համալիրի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դերասանուհի Անի Երանյանի և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության պատճառաբանությամբ:
Այս տարի Վանաձորի պետական համալսարանում նախատեսված 540 տեղի դիմաց դիմել է 420 դիմորդ, որից բուհ է ընդունվել 345-ը: Նրանցից 291-ը կսովորեն վճարովի, 54-ը՝ անվճար համակարգում: Նախորդ տարի բուհն ունեցել էր 461 դիմորդ, ընդունվել էին 383-ը:
Տերյան և Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով:
Երբ երիտասարդը ծնողներից բաժանվում է, նա ծնողին փոխարինող մարդու կարիք է զգում. սա պետք է հասկանալ ու փորձել գործել ծնողի նման: Եվ ոչ միայն հոգեբանը, այլեւ ցանկացած սպա պետք է կարողանա դա անել, իսկ ծեծված բառերը` լավ է լինելու, մի քիչ էլ դիմացիր, չեն օգնում: Զինվորը պետք է զգա, որ ինքն ուշադրության կենտրոնում է և իր հանդեպ ցուցաբերվում է սրտացավ ու հոգատար վերաբերմունք:
Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ:
Հուլիսի 30-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փակվել է տանը և սպառնում է ավտոմեքենայի գազի բալոնով պայթեցնել տունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է երկրաշարժ, որը զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից:
Հուլիսի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևաբերդ-Զառ ճանապարհին՝ Զառ գյուղի վերջնամասում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել աջակողմյան ձորակը:
Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-3-ը Արցախի հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Հուլիսի 29-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ և Սիլիկյան թաղամասերին հարակից խճահանքի մոտակայքում այրվում է տրակտոր:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2015-2017թթ. բարեփոխման ծրագիրը
Քիչ առաջ Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին եւ ներկայացրել է դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:
Բուդաղյան եղբայրների սպանության գործով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի տանը առգրավված զենքի օրինականության հետ կապված քննարկումներից ելնելով, որոշեցինք պարզել, թե քանի միավոր զենք որ պետական մարմնի կողմից և ով է պարգևատրվել զենքով:
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 12.25-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Անահիտ Վ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանը, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանը և Հաբեթ Վարդանյանը` մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք:
Վարչապետը կարևորել է այս ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:
Ինչ վերաբերվում է ջրի համին, ապա պետք է ասել, որ այժմ Նորագավիթը ջուր է ստանում Արարատյան ջրաղբյուրից, որը լիովին համապատասխանում է որակին ներկայացվող պահանջներին: Ուրիշ է, որ, կապված ջրի բաղադրության հետ, այն, ինչպես եւ համակարգի մնացած 9 աղբյուրները, ունի իր բնորոշ համը: