«Փառք Աստծո` այդ պահին տանը չէի». ասում է մարտակերտցի 77-ամյա Գուրգեն պապը

Մարտակերտի Պարույր Սեւակ թաղամասում ապրող Գուրգեն Նալբանդյանի եւ կնոջ համատեղ ուժերով 40 տարի առաջ կառուցված տունն ապրիլի 3-ին հրետակոծության հետեւանքով վնասվել է։

Գուրգենը տան միակ բնակիչն է. կինը մահացել է 5 տարի առաջ, աղջիկներն ամուսնացած են։ Դեպքի պահին Գուրգեն Նալբանդյանը տանը չէր: «Վարչակազմի շենքում էի. ծանոթներիցս մեկն ասաց, որ տունս վնասվել է: Դու մի ասա` ոչ թե վնասվել է, այլ տնիցս բան չի մնացել»,- aparaj.am-ի հետ զրույցում ասում է նա։

Gurgen Nalbandyan (7) Gurgen Nalbandyan (6)

Տան խոհանոցն ու բաղնիքն ամբողջությամբ ավերված են, վնասվել են նաեւ պատշգամբն ու դարպասը։

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

«Տունը կառուցվում ու վերանորոգվում է, իսկ մարդուն հնարավոր չէ վերակառուցել: Փառք Աստծո` այդ պահին տանը չէի,- ասում է 77-ամյա Գուրգեն պապը եւ նշում, որ թեկուզ աղջիկները պնդում են, որ իրենց մոտ տեղափոխվի, սակայն գնալու մտադրություն չունի,- թող մեր թշնամին խելքը գլուխը հավաքի, մենք այստեղից գնացողը չենք.  ես ծնվել եմ Մարտակերտում, Մարտակերտում էլ պիտի մեռնեմ»։

Կրած վնասների չափերը գույքագրել է ԼՂՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքային խումբը։ Գուրգեն Նալբանդյանի տան վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են։

Քառօրյա պատերազմի հետևանքով վնասված կենցաղային տեխնիկաների խնդրի լուծումը ստանձնել է պետությունը։

Լուսինե Թեւոսյան

Տեսանյութեր

Լրահոս