![](/banners/BeFunky-design.jpg)
«Գիշերվա ժամը 3-ին աղջիկս արթնացրեց ինձ. լսեցի կրակոցների ու մեքենաների ձայներ…». տիկին Անահիտը քառօրյա պատերազմի օրերին չի լքել Մարտակերտը
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Anahit-Hayrapetyan-Martakert-2.jpg)
Անահիտ Հայրապետյանը Մարտակերտ քաղաքի բնակչուհի է։ Զավակներից երեքն ամուսնացած են, փոքրը 16 տարեկան է. աղջիկն ապրում է իր հետ։
«Գիշերվա ժամը 3-ին աղջիկս արթնացրեց ինձ. լսեցի կրակոցների եւ մեքենաների ձայներ: Պատուհանից նայեցի եւ տեսա, որ ժողովուրդը, մեքենաների մեջ խցկված, մեքենաներն են լիցքավորում ու շարժվում` չգիտեմ որտեղ»,- aparaj.am-ին պատմում է Անահիտը, ում տունը Մարտակերտի բենզալցակայանի կողքին է։
Անահիտը Մարտակերտից քառօրյա պատերազմի օրերին չի հեռացել, միայն թոռնիկներին տեղափոխել է Արջաձոր գյուղ՝ բարեկամների մոտ։
Նա Արարատի մարզից 11 տարի առաջ է տեղափոխվել Մարտակերտ: Ասում է՝ գնալու տեղ չունեմ․ «Կրակոցներ միշտ էլ եղել են, բայց կարծում էինք, որ այս անգամ էլ իրավիճակը կհանդարտվի: Սակայն մենք չենք վախենում: Իմ որդին առաջնագծում է, ինչո՞ւ պիտի վախենամ. նրանք մեր սահմաններն ամուր են պահում, իսկ մենք կանգնած ենք նրանց թիկունքին»:
«Ամեն ինչ լավ է լինելու. եթե այդպես չմտածեի, Մարտակերտում չէի մնա,- ասում է Անահիտը եւ շեշտում,- հայությունը միասնական է, այդ պատճառով մենք ոչ մի բանից չենք վախենում․․․»։