Նրանց մեղադրանք է առաջադրվել պետական սահմանն ապօրինի հատելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մաս): Խափանման միջոց ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հուլիսի 28-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1983 թ. ծնված Քայարամ Ս.-ի կողմից շահագործվող, Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող 2 հա հողատարածքից 15 տոննա ձմերուկ գողանալու մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության փողոցում գտնվող «Մալբորո» սուպերմարկետում 4 հոգի վիճաբանել են իրար հետ, ինչից հետո 2 հոգի դանակահարված 2 հոգի էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց:
Հուլիսի 29-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի դիմաց վիճաբանություն է:
Ինքդ էլ ես հասկանում, տղա ջան, թե հոսանքի ու դեղերի գները մեր օրերում ուր են հասել: Առանց դեղերի ինձ համար ճար չկա ապրելու: Ստացածս թոշակով ես որ մեկն անեմ, որ կարողանամ մի կերպ յոլա գնալ: Հիմա էլ ասում են, թե շուտով լույսն է թանկանալու` լավ բանի սպասել կլինի՞ էս կյանքում:
Արմավիրի մարզ էր գնացել գյուղմթերք գնելու…
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 30-ին, ժամը 11.20-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Լաուրա Գ.-ին:
Հանրապետությունում, հուլիսի 31-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 45 հազար 75 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 43 հազ. 263 հա:
Հայաստանի քաղաքացին պետք է իմանա, որ ինքն ունի դիմադրության իրավունք, իրենից յուրացված իշխանությունը վերադարձնելու, իշխանությանը վերատիրանալու, իր իրավունքները և ազատություններն իշխանությունը յուրացրած խմբից ցանկացած միջոցներով պաշտպանելու իրավունք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրենը 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն է, ով նշված բնակարանից բերման է ենթարկվել:
Այսօր՝ հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը սահմանադրական բարեփոխումների 1-7 գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի առաջարկների վերաբերյալ այս պահին կոնկրետ դիրքորոշում չի շտապում հայտնել, որովհետև ըստ նրա՝ մասնագիտական հանձնաժողովը մյուս առաջարկների հետ մեկտեղ քննարկում է նաև այդ առաջարկները:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին նույն հիմարկի աշխատակիցների միջոցով ստացել է հարազատներից իրեն ուղարկված գումարը, որով նույն անձանցից գնել է բջջային հեռախոս և տևական ժամանակ օգտագործել այն:
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը, հետամուտ լինելով պատասխանատվության հավասարության սկզբունքին, յուրաքանչյուր 4 օրը մեկ հերթափոխելու է հավաքի կազմակերպիչների կազմը: Հուլիսի 31-ի ժամը 18:00-ից մինչև օգոստոսի 4-ժամը 18:00-և հավաքի կազմակերպիչներն են լինելու՝ Դավիթ Հովհաննիսյանը, Վահագն Լևոնյանը և Տիգրան Գագիկ Եղիազարյանը:
Հունիսի առաջին կեսին ավարտվեց Երեւան Ջուր ՋԲԸ գործունեության 9-րդ տարվա արդյունքների նախնական ամփոփումը: Այն ցույց տվեց, որ Վարձակալության պայմանագրի վերջին` 10-րդ տարվա նախօրեին ստեղծվել է բավական ամուր տնտեսական հիմք ողջ ծրագրի հաջող ավարտի համար: Ժամանակն է, ինչպես ասում են, նաեւ «հոգու մասին» մտածել:
«Սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ և ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Դա գերակա խնդիր է կառավարության համար, և մենք ջանք ու նյութական ռեսուրս չենք խնայելու, որպեսզի այս ձևաչափով մեր շփումներն ու կապերն ամրապնդենք: Դա բխում է մեր պետության շահերից, և ես սա համարում եմ ազգանվեր, հայանպաստ ծրագիր», – նշել է վարչապետը:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ընտանիքը, ով դաժանաբար սպանվել էր հունվարին իր զինակից ընկերների կողմից, ապրում է սոցիալական անապահով պայմաններում Արարատի մարզի Նիզամի գյուղում:
Հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի եւ հայտնել, որ Կարապետ Ուլնեցու եւ Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին:
Հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» Արմավիրի փրկարարական ծառայությունից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Մարիամ Հ.-ն և հայտնել, որ զենքով հարձակվել են իր վրա, սպառնացել, որ վերադառնալու և սպանելու են ամուսնուն:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հուլիսի 31-ին, ժամը 10.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Երասխ գյուղի տներից մեկում:
Հղի Մերի Վաղինակի Մարգարյան, 26 տարեկան, «Հղիություն 35-36 շաբաթական, ձախակողմյան պիելոնեֆրիտ, սուր ռեսպիրատոր հիվանդություն, հղիների անեմիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունք ս. թ. հուլիսի 26-ին, ժամը 16։20, բավարար վիճակում։ Ընդունման պահին հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, ձախ գոտկային շրջանում բութ ցավերից, բարձր ջերմությունից։
Եթե հանձնարարական ունենաք, 5 օրում կարող եք հայտնաբերել, թե ինչ կորուստներ ու գողություններ են եղել, ու Բիբինն էլ կկանգնի դատարանի առաջ: Բայց չունեք հանձնարարական: Իսկ այսօր երիտասարդությունն է ոտքի կանգնել: Եթե 90-ականներին համաձայնել ենք մութ տեղում ապրենք, գիտակցաբար, հիմա համաձայն չենք»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով:
«Բա էլ ինչի՞ է պետք այդ աուդիտը: Պոպոք է, գցել են, ժողովրդի բերանը»,- նկատեցին ՀԽ ներկայացուցիչները:
Երկու տարի առաջ հուլիսի 31-ին կյանքից հեռացավ Մարկ Սաղաթելյանը: Նա 2013թ. հուլիսի 30-ին ծանր վիճակում շտապ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Սեպտեմբերին, հոկտեմբերին սպասվում է գերպայթունավտանգ վիճակ: Որպես ՀԽ անդամ, որպես տեսած մարդ, պետք է կանխել լարվածությունը»,- ասաց Ա.Սադոյանը:
Հուլիսի 31-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ ավտոտնակի ետնամասում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ամրապնդելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը, շարունակում է վերապատրաստման, ուսուցողական դասընթացներ անցկացնել ծառայության քննչական կորպուսի ներկայացուցիչների համար:
«Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել բանակցությունները քաղաքական բոլոր ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խուսափելու հետագա թյուրըմբռնումներից ու բարեփոխումների համար լայն դաշտ ապահովելու համար: Վենետիկի հանձնաժողովը ուրախ է շարունակելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը այս կարևոր բարեփոխումների հարցում», -նշված է ՎՀ եզրակացության մեջ: