
Օրեր առաջ մահացել է ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Սիսիանի ջոկատի կամավորներից մեկը

Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանը: Մի քանի օր տևած կենաց և մահու համառ պայքարում, սակայն, Արմենի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին Razm.info-ն տեղեկացել է մարզային «Որոտան» կայքից:
Կայքը տեղեկացել է, որ Արմեն Արեգի Հովհաննիսյանը Սյունիքի մարզի, Ծղուկ համայնքից էր, հուղարկավորությունը եղել է ապրիլի 9-ին: Կամավորականը 38 տարեկան էր: