Սպիատակում ընտրողն ահազանգել է, որ իր տան վրա գրանցված անհայտ անձն արդեն քվեարկել է. Armtimes.com
Սպիտակ քաղաքի 29/9 ընտրատեղամաս «Քաղաքացի դիտորդ» մախաձեռնության դիտորդն արձանագրել է, որ կողմնակի (չլիազորված, վկայական չունեցող) անձանց ներկայություն և/կամ 15 հոգուց ավել անձանց կուտակումներ տեղամասում:
«Առավոտից տեղամասում է գտնվում մի կին, որը չի գրանցվել գրանցամատյանում, բայց ներկայացել է որպես գործող քաղաքապետի վստահված անձ, սակայն նույն ժամանակ տեղամասում ներկա է նաև մեկ այլ վստահված անձ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է որևէ քայլ ձեռնարկել»,- փոխանցել է դիտորդը:
Նույն տեղամասում ժամը 15:00-ին, դիտորդի փոխանցմամբ, ընտրողը քվեարկելու ընթացքում ընտրացուցակում տեսել է, որ իր տան վրա գրանցված ոմն Օնիկ Գևորգի Բաղդասարյանն արդեն քվեարկել է, սակայն նման մարդ իրականում իր տանը գրանցում չունի:
Մանրամասներն՝ այստեղ