«Չեմպիոն էր տղես, հիմա էլ հերոս դարձավ». տեղի ունեցավ 19-ամյա Մանվել Գևորգյանի հոգեհանգիստը. news.am
«Ընկերասեր, աշխույժ, դաստիարակված, չեմպիոն տղա էր»: Այսպես են բնորոշում ապրիլի 14-ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Մանվել Գեևորգյանի մասին հարևանները:
«Նրա նման կշռադատված, համեստ տղա չէիք գտնի ամբողջ բակում, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գեւորգյանի հարեւանուհին` Աննա Ներսեսյանը:
Մանվելը փոքրուց սպորտով էր զբաղվում, հասցրել էր հանրապետական ու միջազգային մրցույթների մասնակցել ու հաղթել:
«Նվիրված, պարտաճանաչ տղա էր: 7 տարեկանից մոտս կարատե էր պարապում. Եվրոպայի «Գրան Պրին» է շահել, Շոտլանդիայում, Իտալիայում, Վրաստանում մրցույթներում մեդալներ է շահել: Որ հաղթում էր, ու մեր դրոշը բարձրանում էր, հուզմունքից աչքերը լցնում էր… Դեռ փոքրուց գիտեր` հայրենիքն ինչ է, հայրենասիրությունն ինչ է»,- ասել է Մանվելի մարզիչը` Արմեն Մակյանը:
Մանվելը ծնողների հետ վերջին անգամ ապրիլի 14-ի երեկոյան էր խոսել, ասել էր` ամեն ինչ կարգին է, դիրքեր եմ բարձրանում, իջնեմ, կզանգեմ:
«Բոլորիս հետ խոսեց, տատ ու պապի, քրոջ, բարեկամների, ասաց` կզանգի, ու էլ չզանգեց… Չեմպիոն էր տղես, հիմա էլ հերոս դարձավ»,- ասել է Մանվելի հայրը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: