![](/banners/BeFunky-design.jpg)
Ամասիա-Զարիշատ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/vtar-3.jpg)
Ապրիլի 16-ին, ժամը19.28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Զարիշատ գյուղի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ամասիա-Զարիշատ ավտոճանապարհի 19-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» մակնիշի 35 PS 076 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ղ.):