Որոշ ժամանակ առաջ ոչխար էր գնել, տեղն արել էր ու որոշել այս անգամ անվճար տանել:
Կասկածյալը` նախկինում 10 անգամ դատապարտվածը:
Գյումրու մանկատներում և հատուկ խնամքի կենտրոններում բազմաթիվ են ծնողներ ունեցող երեխաները:
Հուլիսի 29-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 30 շենքի բակում կրակոցներ են լսվել, ամուսիններն ընկած են հատակին. անհրաժեշտ է օգնություն:
«Տնտեսվարողների և ՀԿ-ների կողմից բարձրացված հարցը, թե անորակ թռչնամիս է ներմուծվում Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Անորակ չի ներմուծվում, կարող է անորակ դառնալ հետագայում, երբ մեկը ներմուծում է, երկար ժամանակ պահում իր սառնարանում, հետո՝ վաճառում»:
Այսօր՝ հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Զառ գյուղից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհին ԶԻԼ ՄՄԶ մակնիշի 14 OO 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ակունք գյուղի բնակիչ 26-ամյա Զորիկ Խալաթյանը վարելով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
«Չղջիկը»՝ ոստիկանների ցանցում
Տաքսու վարորդն անցել էր «պլան Բ»-ին:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կարապետ Ուլնեցու 30 շենքի բակում: Կրակոցներից սպանվել է 60 տարեկան մի տղամարդ:
ԼՂՀ ոստիկանության տվյալներով հուլիսի 24-ին Դուդինի 1-ին փակուղու N տան բնակչուհի, 1965թ. ծնված Ծ. Խ-ն, վարելով իրեն պատկանող «Նիսսան ժուկ» մակնիշի ավտոմեքենան, Վ. Սարգսյան փողոցի թիվ 16 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մարտունի փողոցի N տան բնակիչ, 2005թ. ծնված Ա. Բ-ին, ով ձախ ոտնաթաթի սալջարդ, քերծված վերքով տեղափոխվել է «Արեւիկ» մանկական բուժմիավորում։
Կրասնոդարի մարզի Տուափսե քաղաքում Մերձմոսկվայից 5-ամյա տղան ուսի հատվածում դանակի հարված է ստացել՝ փորձելով պաշտպանել մորը «կատաղի» գողից, Interfax-ին հայտնել է Տուափսեի իրավապահ մարմիններում աղբյուրը: «Հյուրանոցներից մեկում կնոջ վրա հարբած տղամարդ է հարձակվել:
Զաքարյան եղբայրները և նրանց հարազատներն արդարացիորեն պահանջատեր են, որ նաև հասարակության աջակցությամբ ոչ մի մեղավոր այս գործով չխուսափի պատասխանատվությունից:
Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Հուլիսի 29-ին, ժամը 06.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
«Քարերի աշխարհ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդիները՝ Մարտիրոսյան եղբայրները, կմնան կալանքի տակ:
«ՀՀ Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի՛, Հայաստան» շարժմանը Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր, ժամը 19:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:
«Ես կարծում եմ, նույնիսկ կարող եմ պնդել իմ կարծիքը, որ նա չէր ձերբակալվի ու չէր կալանավորվի, եթե չլինեին զանգվածային լրատվամիջոցները, որոնք այդ գործի մասին անընդհատ ահազանգում էին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի կալանավորման մասին:
Կինը ծանր վիճակում տեղափոխվել է իրենց մոտ, կեսարյան հատում է արվել, սակայն խնդիրներն այնքան լուրջ էին, որ կյանքը չեն կարողացել փրկել: Երեխայի վիճակը ծանր է:
Մեկ տարի տասն ամիս է (2013թ. սեպտեմբերի 17-ից) Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընդանում է 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու մարզի «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների գործով դռնբաց դատական նիստը:
Թուրքերն այս ակտիվությամբ, օդային հարվածներով ու ռազմական գործողություններով փորձում են ցույց տալ, որ ի զորու են իրենց հարմար մեթոդներով և նպատակներով իրականացնել ռազմական գործողություններ:
Սյունիքի մարպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի մեղադրանքը հիմք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործերն ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
2015թ. հուլիսի 29-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել էր համաժողով ծնողների կողմից երեխաների առևանգման միջազգային խնդիրների, Հաագայի կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների և երեխաների սեռական շահագործման հարցերի շուրջ, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, պատգամավորներ և հասարակական կազմակերպություններ Հայաստանից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Հուլիսի 28-ին՝ ժամը 17.56-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացու ընկերը (ՌԴ քաղաքացի) գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից դեպի Խոսրովի արգելոց հատվածում, ունի վատ ինքնազգացողություն և չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել. անհրաժեշտ է օգնություն:
Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։
Ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի 48 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սիմոնյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 684 ՕT 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 59-ամյա Վլադիկ Աֆթանդիլյանին և 13-ամյա Վահե Աֆթանդիլյանին:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Սեւանա լճում հուլիսի 27-ի երեկոյան խեղդված 25-ամյա Գեւորգ Սաքեյանն աշխատում էր «Արարատբանկի» Սեւանի մասնաճյուղում: