Հրդեհ Վարդենիսում
Ապրիլի 17-ին, ժամը 15.23-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 դպրոցի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 11 հասցեում՝ չգործող խանութ-սրահում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել՝ 15.49-ին:
Այրվել են չգործող խանութ-սրահի փայտյա կառուցատարրերը (մոտ 9 քմ), ներսում կուտակված վառելափայտ (մոտ 1խմ) և խոտածածկույթ (30 քմ):