Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ն:
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ կալանավորված անձ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են շաքարավազի հետ խառնած սպիտակ զանգված:
Givenchy ֆրանսիական նորաձևության տունը հրապարակել է նոր`աշուն-ձմեռ-2015 հավաքածուի լուսանկարները, որտեղ մոդելներից ոմանք կրում են հիմնականում գորգագործության ու կարպետագործության մեջ կիրառվող հայկական զարդանախշերի առատությամբ աչքի ընկնող հագուստներ:
Սեպտեմբերի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Նշված խաչմերուկում՝ կամրջի տակ բացակայում է մեկ այլ 5.15.1 (ձախ եզրային գոտուց՝ ուղիղ և ձախ, աջից՝ միայն ուղիղ) ճանապարհային նշան, որը վերջին ժամանակներս արդեն երրորդ անգամ մեզ անհայտ տրանսպորտային միջոցների կողմից վնասվում և պոկվում է տեղադրման վայրից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 51-ը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից, նշանակվել է Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ:
«Օրենքը նախատեսում է տուգանել այն վարորդին, ով խախտել է սահմանված կարգ ու կանոնը. եթե գծանշումները սխալ են արված, լուսացույցերը սխալ են աշխատում, վարորդին տուգանելու իրավունք չունեն, բայց լավ էլ տուգանում են և հիմնավորում են այսպես՝ գրել ենք, գնա բողոքարկի: 5 հազար դրամի համար վարորդը պետք է գնա բողոքարկի՞: Դատական համակարգն էլ այնպիսին չէ, որ այսօր հայցադիմումը գրես, մեկ ամսում պատասխանը ստանաս»:
Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 121 կրակոց:
Պետություն կառուցում են` դժվարություններով, պայքարելով, ստեղծելով, պաշտպանելով, դիմանալով ու երազելով։ Հաղթահարելով, կոփելով ու կոփվելով։
Ա. Ասոյանը նկատեց, որ այս տարի, իրոք, շատ են եղել թունավորման դեպքերը՝ պայմանավորված մի քանի գործոններով, բայց հատկապես նշանակություն է ունեցել շատ շոգ եղանակը. «Մեզ մոտ ընդունված է, որ շոգ ամիսներին, երբ գնում են Սևան կամ ուրիշ տեղ, անպայման պետք է խոզի խորոված ուտեն: Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է: Գոնե ամռան ամիսներին կարելի է հաց ու պանիր ուտել, օղիի փոխարեն՝ թան խմել, ուրիշ բաներով զբաղվել»:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոցի թիվ 6 շենքի հարևանությամբ գտնվող խանութ-սրահում:
«Կատարված աշխատանքը չափազանց բարձ որակի է և արժանի է դրվատանքի»,- ասաց Վ.Պողոսյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտը կտա շատ հարցերի պատասխաններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ մեկնաբանությունները մի քանիսն են. «Ասում են լափել է՝ սա կամ նա, կան քաղաքական խնդիրներ, կան Ռուսաստանի հետ հարաբերություններ: Եթե աուդիտն անցկացվի այն ձևով, ինչպես պլանավորված է, կարծում եմ՝ կտա բոլոր հարցերի պատասխանները»:
«Լավ բանա էտի»: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին, այս մասին նշեց գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Հայկ Կյուրեղյանի գործով դաավճիռը: Դատարանի վճռով Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց օրինական ուժի մեջ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Առաջիկա շաբաթների ընթացքում, նախաձեռնությունը տեսանյութերի միջոցով կտարածի իր հիմնական գաղափարները, որոնք կդառնան նոր ձևավորվող քաղաքական ուժի գաղափարական առանցքը: Լուսավոր Հայաստանը կհաստատի նոր տեսակի քաղաքական մշակույթ՝ հիմնված հրապարակային քաղաքականության և քաղաքակիրթ բանավեճի վրա:
Հայտնի է, թե Արարատի մարզի Բաղրամյան գյուղում ինչից են թունավորվել դպրոցական երեխաները:
26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին:
Երբ հանրային նորման, բացի օրենք լինելուց, նախ հանրային պահանջ է, հասարակական մեծամասնության դոգմ։ Երբ այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը ոչ թե մարտահրավեր է պետությանը, այլ որոշակի ինքնակարգավորման ունակություն ունեցող հանրույթ։
Արփինե Հովհաննիսյանի նշանակման առիթով ՀՀԿ-ի երիտասարդների շրջանում բարձրացած խուլ դժգոհությունը չի մարում:
Ինչի՞ համար են դրանք պետք, եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար: Պաշտոնյաների ու պատգմավորների համար այդ բաժնի հատուկ ենթաբաժինը պետք է կազմի լրատվամիջոցի հետ շփվելու մշակույթը:
ՄԲ պառլամենտ մտնելու նրա միակ շանսն այն էր, որ նշանակվեր լորդ, բայց երեկվա դրությամբ լորդերի ցանկում նրա անունը չկար:
Էլէներգիայի սակագնի դեմ բողոքի վերջին ակցիաներն իրականում կարծես ծաղրանք լինեն: Ստեղծված իրավիճակը հիշեցնում է ՀՀ Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի՝ նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները: Տարիներ առաջ, երբ այդ ակցիաների «ավանդույթը» նոր էր ձեւավորվել, դրանք իսկական գլխացավանք էին դարձել իշխանությունների համար:
ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, նույն ինքը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկը, վերջերս մեկնել է ԱՄՆ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 08.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամուրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
10 օրից վաճառքի կհանվի ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանը: Մինչեւ վերջերս այս գործարանը բանջարեղենի ու մրգերի վերամշակման՝ Հայաստանի շուկայում նշանակալի դիրք էր զբաղեցնում: Սակայն 2009-ի տնտեսական ճգնաժամից հետո այս գործարանն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ: Ներկայումս «Ալիշանը» 3 մլն դոլարի պարտք ունի, եւ դրանք մարելու նպատակով ողջ արտադրությունը կհանվի աճուրդի:
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն: