Բաժիններ՝

Կամրջի տակ բացակայող 5.15.1 ճանապարհային նշանը կվերականգնվի սեպտեմբերի 15-ին. ՃՈ պարզաբանումը՝ 168.am-ի հրապարակման առնչությամբ

ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը պարզաբանումներ է ներկայացրել 168.am-ի՝ «Անփութություն, թե թակարդ վարորդների համար՝ Կասյան – Բաղրամյան – Քոչար խաչմերուկում» հոդվածի վերաբերյալ։

Ոստիկանության արձագանքը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«168 Ժամ» կայքում զետեղված «Անփութություն, թե թակարդ վարորդների համար՝ Կասյան – Բաղրամյան – Քոչար խաչմերուկում (լուսանկարներ, տեսանյութ)» հոդվածի վերաբերյալ

Կարդացեք նաև

Հոդվածում կարմիր շրջանակի մեջ նշված 5.15.1 ճանապարհային նշանը տեղադրված է վաղուց՝ ոչ թե վերջերս: Հոդվածում տվյալ խաչմերուկի երթևեկության կազմակերպման վերաբերյալ ոչ ճիշտ մեկանաբանություն է արված: 5.15.1 նշանը տեղադրված է Քոչարի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում և ձախ եզրային գոտով երթևեկությունը թույլատրվում է միայն ուղիղ, որպեսզի տրանսպորտային միջոցների վարորդները չերթևեկեն դեպի Բաղրամյան պողոտա երթևեկությանը հակառակ ուղղությամբ՝ Բաղրամյան պողոտայից դեպի Քոչարի փողոց երթևեկող և միաժամանակ հետադարձ կատարող տրանսպորտային միջոցներին հակառակ:

Նշված խաչմերուկում՝ կամրջի տակ բացակայում է մեկ այլ 5.15.1 (ձախ եզրային գոտուց՝ ուղիղ և ձախ, աջից՝ միայն ուղիղ) ճանապարհային նշան, որը վերջին ժամանակներս արդեն երրորդ անգամ մեզ անհայտ տրանսպորտային միջոցների կողմից վնասվում և պոկվում է տեղադրման վայրից:

Խաչմերուկում առկա է 1.7 ընդհատվող գծանշումը՝ որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի հատվածում և հստակ երևում է, թե որտեղից կարելի է երթևեկել դեպի ձախ՝ Բաղրամյան պողոտա:

Կամրջի տակ բացակայող 5.15.1 ճանապարհային նշանը կվերականգնվի սեպտեմբերի 15-ին: Հարկ ենք համարում նշել, որ Երևան քաղաքի Կասյան-Բաղրամյան-Քոչար խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն չի կատարվել:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս