
Հացի մեջ աղի փոխարեն շաքարավազ էին լցրել. Բաղրամյանում զանգվածային թունավորման պատճառը. news.am

Հայտնի է, թե Արարատի մարզի Բաղրամյան գյուղում ինչից են թունավորվել դպրոցական երեխաները:
NEWS.am-ի թղթակցին Բաղրամյանի գյուղապետարանից հայտնեցին, որ երեխաներին սնունդ մատակարարող «Սարգսյան Գոհար» ԱՁ-ի աշխատակիցը հացի մեջ աղի փոխարեն շաքարավազ է օգտագործել, ինչն էլ դարձել է թունավորման պատճառ:
«Այդ պատճառով էլ երեխաներն ասում էին, որ քաղցր հոթ-դոգ են իրենց տվել: Հենց շաքարավազն էլ եղել է թունավորման պատճառը: Փառք Աստծո, հիմա երեխաները լավ են, բոլորն էլ դուրս են գրվել եւ տուն գնացել»,- ասացին գյուղապետարանի աշխատակիցները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: