«Դժվար է միանշանակ ասել՝ լափել են, որ ռուսական շահագրգռվածություն կա». ՀՀԿ-ական պատգամավորը՝ ՀԷՑ-ի աշխատանքների մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտը կտա շատ հարցերի պատասխաններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ մեկնաբանությունները մի քանիսն են. «Ասում են լափել է՝ սա կամ նա, կան քաղաքական խնդիրներ, կան Ռուսաստանի հետ հարաբերություններ: Եթե աուդիտն անցկացվի այն ձևով, ինչպես պլանավորված է, կարծում եմ՝ կտա բոլոր հարցերի պատասխանները»:
Լ. Ալեքսանյանի գնահատմամբ՝ նրանք, ովքեր էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարում են, իրոք «շերտավորված» են. «Անգամ մեզ համար, լինելով այդ խոհանոցում, քննարկելով մասնագետների հետ, դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում, դժվար է միանշանակ ասել՝ լափել են, որ ռուսական շահագրգռվածություն կա: Սա այն խնդիրն է, որ եթե ժողովրդին բան ես ասում, պետք է հիմնավորես»: